Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑԵԼ ԷՐ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ

Դեկտեմբեր 07,1999 00:00
Vahe Gabrielyan

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն «Առավոտին» պարզաբանեց, թե ինչպես էր ստացվել, որ չնայած ԵԿՄ 4-րդ համագումարի ծրագրում նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի ելույթը, նա չմասնակցեց համագումարին։ «Այն, որ նախագահի համար ԵԿՄ համագումարում նախատեսված է եղել 20 րոպեանոց ելույթ՝ մենք իմացել ենք մամուլից։ Նախագահին, իհարկե, ուղարկվել է համագումարին մասնակցելու հրավեր։ Նախագահը նախընտրել է ոչ թե անձամբ մասնակցել, այլ ուղերձ ուղարկել, նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ գնահատականների, այդ համագումարում հնարավոր էին տարբեր տեսակի, ու նաեւ ոչ հավասարակշիռ ելույթներ, որոնց նախագահի այնտեղ լինելու պարագայում հարկ պիտի լիներ պատասխանել։ Եվ այդ պատճառով նախագահը որոշեց չմասնակցել այդ համագումարին։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նա ճիշտ էր»։

ՆՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ

Gagik Jhangiryan

Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասուլիսում հայտնեց, թե դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ պահպանության միավորման օպերատիվ գնդի ոստիկան, կրտսեր սերժանտ, 22-ամյա Արմեն Գասպարյանը։ Նա հոկտեմբերի 27-ին հերթապահել է Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ մուտքի մոտ եւ այժմ կասկածվում է պաշտոնեական անփութության մեջ։ Առանց որոշակիացնելու պրն Ջհանգիրյանը նաեւ նշեց, թե կալանավորվածների եւ ձերբակալվածների թիվը կարող է էլի ավելանալ։

Կարդացեք էջ 3։

ԲՈՒԴՈՅԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՆ ՓՆՏՐՈՒՄ

romen

«Առավոտին» հասած տեղեկություններով, նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության վարչության նախկին պետ Ռոմեն Ղազարյանն այս ընթացքում, ինչ բացակայում է Հայաստանից, մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եվ եթե իրոք գեներալ Բուդոն հետախուզման մեջ է, հետաքրքիր է, թե ինչո՞ւ առիթից օգտվելով չի ձերբակալել նրան։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ ՌԴ-ում պաշտոնապես Ռոմեն Ղազարյանի վերաբերյալ հետախուզում հայտարարված չէ, քանի որ ՀՀ-ից համապատասխան խնդրանք պարունակող որեւէ փաստաթղթերով Ռուսաստանին չեն էլ դիմել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031