Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՋԻՊ»՝ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Դեկտեմբեր 16,1999 00:00
vtar

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ երեք զինվոր վթարի են ենթարկել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի «Ջիպը», երբ նա Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին։ Օրերս նախարարի համար «Տոյոտա Լենդ Քրուզեր» մակնիշի նոր «Ջիպ» է ձեռք բերվել, որը, ըստ որոշ աղբյուրների, արժե մի քանի տասնյակ հազար դոլար։ Անփորձանք վայելում։

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼՈՒ

Robert Qocharyan

Մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է հրավիրելու, որին կմասնակցեն արդեն ոչ միայն 4 հեռուստալրագրողներ, այլեւ հիմնական լրատվամիջոցների ներկայացուցիչները։

ՄՅՈՒՌՈՆՕՐՀՆԵՔԸ՝ 2001-ԻՆ

myuron

Ըստ հայոց եկեղեցու կանոնակարգի, Սուրբ մյուռոնը պատրաստվում է յուրաքանչյուր 7 տարին մեկ։ Սակայն ամեն նոր ընտրվող կաթողիկոս իր գահակալության առաջին տարվա վերջում նոր մյուռոնօրհնեք է կազմակերպում։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նոր մյուռոնօրհնեքը կկատարի 2001 թվականին՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔԱՌԱՍՈՒՆՔԻՑ ՀԵՏՈ

hkk

ՀԿԿ խորհրդարանական խմբակցությունը Սերգեյ Բադալյանի մահվանից հետո մնացել է առանց ղեկավարության։ Հավանաբար եկող շաբաթ կոմունիստները խմբակցության ղեկավար կընտրեն, իսկ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի ընտրությունները կկայանան Սերգեյ Բադալյանի մահվան 40 օրվանից հետո։ Այդ օրը լրանում է հունվարի 4-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031