Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀՀՇ-Ի՞ ՕՐՈՔ

Հունվար 21,2000 00:00

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը «վաղաժամկետ» է։ Պետրոս Մակեյանը գտնում է, որ կարելի է որոշ փոփոխություններ կատարել, բայց ոչ չափազանց ընդարձակ։ Այսօր գործող Սահմանադրության հիմնադիր Էդ. Եգորյանի կուսակից Պետրոս Մակեյանը մեր զրույցում մասնավորապես ասաց. «Մենք գտնում ենք, որ Սահմանադրությունը բավականին հաջող ձեւով տարավ 98-ի թավշյա հեղաշրջումը, 99-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը եւ այսօր Սահմանադրության մեջ ինչ-որ բաներ փնտրել եւ փորձել այս ամբողջ քաղաքական անկայունությունը, սոցիալական այս պայթյունավտանգ մթնոլորտը եւ նույնիսկ հոկտեմբերի 27-ը փորձում են որոշ ձեւով լղոզված կապել Սահմանադրության հետ, դա անբարոյականություն է։ Առավել եւս, երբ չունենք լեգիտիմ նախագահ, ունենք կասկածելի ԱԺ, անտարբերության մատնված ժողովուրդ: Այս իրավիճակում Սահմանադրության փոփոխության մասին խոսելը, կներեք՝ դավաճանություն է»։

Պետրոս Մակեյանը համոզված է, որ այս ամբողջ անցուդարձով շահագրգռված էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը. «Սա իր սկսած ստվերային խաղն է, որպեսզի իր գոյատեւման ժամկետը երկարացնի»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահն այս օրվա համար այլ բան է առաջարկում. «Այսօր մենք պետք է անցկացնենք արտահերթ նախագահական ընտրություն, լեգիտիմ նախագահ ունենանք, որոշ ժամանակից հետո արդեն կարելի է որոշակի անհրաժեշտության փոփոխությունները, վերանայումները կատարել, իսկ մնացածը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում կարելի է փուլ առ փուլ առաջ գնալ»։

Մեր հարցին, որ այս պահին առաջարկվում է փոփոխել այն կետերը, որոնք ժամանակին ՀՀՇ-ի իշխանության օրոք անցել են քվեարկությամբ, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես հարգում եմ պրն Նազարյանին, ինքը հզոր մասնագետ է, բայց այս հարցերում այնքան էլ ազնիվ չի։ Այն, ինչ-որ նույնիսկ անցել է քվեարկությամբ, դրա հետեւում եղել է սկզբունք, բայց հիմա սկզբունք չկա։ Որոշ քաղաքական ուժեր ուզում են փոխել հենց նրա համար, որ ՀՀՇ-ի պիտակը կա, իսկ դա աբսուրդ է»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31