Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 03,2000 00:00
Tigran Torosyan

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորներին խնդրեց, որ 2000 թվականի պետբյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնեն դիսկետի վրա՝ ավելի արագ աշխատելու համար։ Խորհրդարանն այդչափ հարուստ չէ համակարգիչներով՝ եղածներն էլ գերազանցապես «շարիկ գլորելու» համար են օգտագործվում։ Այնուամենայնիվ, Լեւոն Բարխուդարյանը 60 համակարգիչ է խոստացել տրամադրել ԱԺ-ին։ Յուրաքանչյուր 2 պատգամավորի այսուհետ մի համակարգիչ բաժին կհասնի, որով նրանք փոխնիփոխ… էլի «շարիկ կգլորեն»։

ՎԱՏ ԼՈՒՐ

Amn petqartuxar

Գրեթե որեւէ արձագանք չունեցավ այն տեղեկությունը, թե ԱՄՆ պետքարտուղարության պարզաբանմամբ, Հայաստանը հետաքրքրություն հանդես չէր բերել մասնակցելու Հոլոքոսթին վերաբերող միջազգային խորհրդաժողովին։ Շահագրգռության նման բացակայությունն առնվազն տարօրինակ է այն պայմաններում, երբ Ցեղասպանությանն առնչվող խնդիրների արծարծումը միջազգային ատյաններում գրեթե պետական քաղաքականություն էր հռչակվում եւ որակական առաջընթաց դիտվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031