Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԿԱՍՏՈՒՄՈՎ», ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՇԱԼՎԱՐԻ

Սեպտեմբեր 06,2000 00:00

Հեռուստատեսությունների (հատկապես Ազգայինի) տղամարդ հաղորդավարները ամառվա շոգին ստիպված են էկրանին երեւալ կոստյումով։ Սակայն սաստիկ շոգը նրանց ստիպում է մի ռացիոնալ ձեւ մտածել. հագնում են կոստյումը, կապում փողկապը, եւ քանի որ գոտկատեղից ներքեւ նույնիսկ ամենաուշադիր հեռուստադիտողի աչքը չի կարող թափանցել, հագնում են, լավագույն դեպքում, կարճ շալվար, վատագույն դեպքում՝ լողավարտիք։ Դեռ լավ է, որ տեքստը կարդալ-վերջացնելուց հետո անմիջապես ոտքի չեն կանգնում։

ԿԵՂԾՎԱԾ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

grel

Էջմիածին քաղաքի ավագանու ընդունած որոշումների արձանագրություններում եղած ավագանու անդամների ստորագրությունները կեղծված են՝ այս մասին «Առավոտին» հայտնեցին նույն ավագանու անդամներ Ա. Բեգլարյանը եւ Թ. Գեւորգյանը։ Նրանք տեղեկացրին նաեւ, որ մասնակցել են ավագանու բոլոր նիստերին, հետո հայտնաբերել, որ իրենց իսկ քննարկած եւ ընդունած որոշումները կատարվում են բազմաթիվ թերություններով։ Ուստի եւ դիմել են մարզպետարան, որտեղ իրենց տրամադրել են ավագանու որոշումների արձանագրությունները, որից էլ պարզել են իրենց ստորագրությունների կեղծված լինելը։

ԴԱՐՁՅԱԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Armen ter-sahakyan

Երեկվա «Առավոտում» մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան են դիմել Արմեն Տեր-Սահակյանը, Իսրայել Սարգսյանը, Աղասի Ավետիսյանը, Մարզպետ Գրիգորյանը, Ալիկ Գրիգորյանը, Ավագ Դավթյանը։ Պարզվեց, որ վերաքննիչ բողոքով դատարան է դիմել նաեւ դատապարտյալ Սուրեն Հարությունյանը։ Վերջինս կալանքի տակ է 1994 թ. օգոստոսի 3-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930