Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՈՆՔ ՆԵՐԿԱ ԵՆ՝ ՄԵՆՔ ԱՊԱՌՆԻ

Սեպտեմբեր 26,2000 00:00
Armen khachatryan

«Առավոտի» թղթակիցը ԱԺ ներկա նախագահից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կվարվի ինքը, երբ իր պաշտոնանկությունը պահանջող ստորագրությունների փաթեթը կդրվի սեղանին։ Արդյոք օրակարգում կներառի՞, թե՞ կպահանջի նախ պարզաբանում ստանալ ՍԴ-ից։ «Ես հակասահմանադրական որեւէ բան օրակարգ չեմ մտցնի»,- պատասխանեց Արմեն Խաչատրյանը։

ԱԺ ապագա նախագահ Տիգրան Թորոսյանն «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ արդեն նախնական համաձայնություն կա «Օրինաց երկրին» եւ «Կայունությանը» ԱԺ փոխնախագահների պաշտոնները տրամադրելու վերաբերյալ՝ միայն աչքերով համաձայնության նշան արեց։

Կարդացեք նաեւ էջ 3։

ԽՈՒՃՈՒՃ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

eduard madatyan

Երբ «Առավոտը» հրապարակեց, թե նախարար Էդվարդ Մադաթյանը Հունաստան է մեկնել հանգստի՝ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը շտապեց հերքել, որ նա գործուղման էր մեկնել։ Իսկ այժմ հունահայ համայնքից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ Էդվարդ Մադաթյանը երկու շաբաթ հանգստացել է Կրետե կղզու ամենաշքեղ հյուրանոցներից մեկում։ Իսկ Աթենքի «Կոստաբոդա» խանութում էլ շուրջ 10 հազար դոլարի առեւտուր է արել՝ ստացագիրը, հարկերից խուսափելու համար գրելով Հունաստանում Հայաստանի դեսպանատան անունով։

ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Karlos Petrosyan

ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը, հետեւելով բոցավառ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանի եւ տնտեսական չեկիստ, իր ենթակա Արմեն Ավետիսյանի օրինակին, նույնպես զգալի չափերի առանձնատուն է վեր խոյացնում Մերգելյանի ինստիտուտի ետնամասում: Իսկ նախկին ընդդիմությունը, որը կենաց-մահու կռիվ է տալիս «նախկինների» ալան-թալանի եւ դղյակաշինության դեմ ու ժամանակին այդ առիթով նույնիսկ մրցույթ էր կազմակերպում, այսօր նախընտրում է «կառուցողական կեցվածք» ընդունել:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐՎԵՑԻՆ ԱՎՄ-ԱԿԱՆՆԵՐԸ

avm

ԱՎՄ համանախագահ Միհրան Մովսիսյանի ասելով, Արկադի Տեր-Թադեւոսյանը 92 թվականի Կոմանդոսը չէ. «Միգուցե տնտեսական գործունեությունը վերցրել է ճահիճի մեջ այդ մարդուն»։

ԱՎՄ համագումարի մասին կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930