Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ Է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵՂԱԴՐՈՒՄ

Հունվար 12,2001 00:00
Xnaybank

Ձեր թերթում տպագրված «Փողը քիչ է, բաշխման ձեւերը՝ շատ» հոդվածի կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը. Կոտայքի մարզի համայնքային ենթակայության տակ գտնվող այն դպրոցների համար, որոնք ունեն բանկային հաշիվ Հայխնայբանկում, բանկն իրականացնում է բանկային հաշվի դրամարկղային սպասարկում։

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգ 9-ի 8-րդ կանոնի, հաճախորդների (տվյալ դեպքում՝ դպրոցների) բանկային հաշվից կանխիկ դրամ կարող է դուրս գրվել բանկային հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայխնայբանկը Կոտայքի իր մասնաճյուղում սպասարկվող դպրոցների բանկային սպասարկումն իրականացնում է գործող օրենքների եւ կանոնների շրջանակներում՝ ապահովելով նրանց հաշիվներին մուտքագրվող դրամական միջոցների օպերատիվ հաշվեգրումը նույն օրվա ընթացքում եւ կանխիկը տրամադրում է հաշվետիրոջ առաջին իսկ պահանջի դեպքում։ Հուսով ենք, սույն միջադեպը համարել հարթված, հաշվի առնելով նաեւ, որ բարի համբավը ամենակարեւոր ակտիվն է Հայխնայբանկի համար։

Հարգանքներով՝ Հ. Ղազարյան

Գործադիր տնօրեն-վարչության նախագահ

Կարդացեք նաև

Հայխնայբանկի այս պատասխանին հավելենք, որ նրան անպարտաճանաչության մեջ մեղադրողը պետական մարմինն է, որին հղում արել էինք։ 2000թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը քննարկել է ԿԳՆ-ի ներկայացրած վերլուծությունը՝ դպրոցների կառավարման եւ ֆինանսավորման նոր համակարգի փորձնական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Ծրագրի նկատմամբ «բացասական վերաբերմունք ձեւավորվելու» գլխավոր պատճառ նշվում են փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների ֆինանսավորման ուշացումները (հատկապես 1999թ. ընթացքում)։ Եվ հատուկ առանձնացված է Հայխնայբանկը, որին առնչվող հատվածը մեջբերում ենք. «Առանձին տեղական գանձապետական բաժանմունքներ (օրինակ՝ Կոտայքի մարզի Կոտայքի տարածաշրջան) գումարների հատկացումները փորձնական դպրոցներին կատարել են մեծ ուշացումներով։ Մասնավորապես պատճառ է հանդիսացել դպրոցներին առաջարկված Հայխնայբանկի միջոցով սպասարկումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031