Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ, ԻՄ ՅԱՐԻՆ ՀԱՍԻ»

Մարտ 03,2001 00:00
taxi

Երեւանում սնկի պես աճում են տաքսի սերվիսները: Բազմաթիվ թերթերում հայտարարություններ են տպվում, որոնցում ասվում է, որ հերթական տաքսի սերվիսի համար վարորդ է պահանջվում՝ իր ավտոմեքենայով: Ու եթե դեռ մի քանի տարի առաջ փոքր-ինչ վտանգավոր էր տաքսուց օգտվելը, քանի որ չէիր կարող համոզված ասել, որ քեզ քո ասած վայրը կհասցնեն, այժմ այս տեսակի տրանսպորտը լիովին վստահելի է՝ անկախ ձեր տարիքից եւ սեռից: Հատկապես այս կամ այն սերվիսից օգտվելիս, քանի որ թյուրիմացության դեպքում տաքսու վարորդի «հարցերը լուծելը» շատ հեշտ կլինի:

Սակայն մենք դեռ այնքան չենք առաջադիմել, որ առաջվա պես մասնավոր մեքենա կանգնեցնենք փողոցում՝ այս դեպքում ձեզ կարող են սխալ հասկանալ, հատկապես եթե իգական սեռին եք պատկանում: Մինչդեռ Ռուսաստանում սա հասարակ եւ տարածված երեւույթ է: Օրինակ, Մոսկվայի ավտոբուսի կանգառները Երեւանի կանգառների պես չեն տարածվում այնքան, որ հասնեն մինչեւ հաջորդ կանգառը: Անկախ մարդկանց ժամանակի սղությունից (իսկ Մոսկվայում անխտիր բոլորի ժամանակն է սուղ), նրանք կազմակերպված սպասում են հենց կանգառում եւ ոչ թե փողոցում, որպեսզի առաջինը կարողանան խցկվել տրանսպորտ: Մոսկվայում հենց ոտքդ մայթից իջեցրիր, վարորդները դա որպես ազդանշան են ընդունում: Եվ եթե ուղեւորի եւ մասնավոր մեքենայի վարորդի ճանապարհները համընկնում են, ապա ձեզ երկու անգամ ավելի էժան են տեղ հասցնում, քան տաքսիները: Ընդհանուր առմամբ, համեմատելով մոսկովյան եւ երեւանյան տաքսիների ծառայությունների գները, եկա այն եզրակացության, որ դրանք գրեթե չեն տարբերվում:

Եվ պետք չէ սրտին մոտ ընդունել երեւանյան տաքսիների գովազդը, որտեղ ասվում է, որ մեկ կիլոմետրն արժե ոչ թե 100, այլ՝ 80 դրամ եւ մեքենան մինչեւ պատվիրատուն՝ անվճար է: Սուտ է՝ բոլորն էլ գիտեն, որ տվյալ տարածքի համար սահմանված է կոնկրետ գին եւ որ, օրինակ, կրկեսի մոտից Կոմիտաս հասնելն արժե 1000 դրամ: Դա գիտեն նաեւ այն «հազար տարվա ուստաները», որոնք սերվիսներում չեն աշխատում եւ օր ու գիշեր փողոցում ուղեւորի են սպասում:

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031