Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մարտ 03,2001 00:00
Hndkakan cucahandes

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ մշակույթի նախարարության, Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ Նյու Դելիի մշակութային կապերի հնդկական խորհրդի հովանավորությամբ կազմակերպվել էր «Հնդկական տարազները մանրակերտով» խորագիրը կրող ցուցահանդես։

Ներկայացված էին թվով 52 նրբագեղ հագուստներով տիկնիկներ, որոնք բնորոշում էին Հնդկաստանի տարբեր բնակավայրերում բնակվող հնդիկ կանանց եւ տղամարդկանց տարազները, այդ թվում՝ ամուսնության հանդիսավոր արարողության ժամանակ ամենատարբեր շրջաններին եւ կրոններին պատկանող հարսնացուների հանդերձանքը։

Հնդկաստանի բնակչության մոտ 8%-ը կազմող ցեղախմբերը համարվում են երկրի ամենավաղ շրջանի բնակիչները։ Հնդկաստանի տարբեր նահանգներում կան 75 հիմնական ցեղախմբեր, ուստի նրանց տարազները շատ բազմազան եւ գունագեղ են. «Մարդու աչքին զարթոնք են պարգեւում»,- այսպես որակեց Կարպիս Սուրենյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը՝ տիկնոջ հետ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռ. Շառոյանը՝ տիկնոջ հետ եւ բազմաթիվ այլ հյուրեր։

Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031