Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ

Մարտ 13,2001 00:00
Olimpiakan

Օրերս ՄՕԿ-ի հրավերով 2002թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոլթ-Լեյք Սիթիում (Յուտայի նահանգ) էր գտնվում այդ խաղերում Հայաստանի պատվիրակության շեֆ միսիա Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպում է ունեցել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շոշափվել են գործնական հարցեր։ Մասնավորապես, որոշվել է տեղում ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտական կապի մեջ կգտնվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ։ Մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել մինչեւ 2002 թվականը եւ օլիմպիական խաղերի ընթացքում ըստ ամենայնի աջակցել հայաստանյան պատվիրակությանը։

Մեր մարզական ղեկավարությունը սկսել է արտերկրների հայ համայնքների հետ բացատրական աշխատանքներ տանել, որ շատ ավելի նպատակահարմար է ներդրումներ կատարել հայրենիքում ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը զարգացնելու նպատակով։

Վերադարձի ճանապարհին, արդեն Լոս Անջելեսում, Ա. Գրիգորյանը հանդիպել է նաեւ սպորտի մեծ բարերար Ալբերտ Բոյաջյանին։ Վերջինիս հետ զրույցը տեւել է մոտ հինգ ժամ։ Հիմնականում խոսքը վերաբերել է Հայաստանի մանկապատանեկան մարզադպրոցներին, որոնցում առկա են թե գույքի, թե նորոգման դժվար լուծվող խնդիրներ։ Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ պարոն Բոյաջյանը զբաղվի այդ խնդիրներով։ Ավելին, բացառված չէ նաեւ, որ վերջինիս անմիջական օգնությամբ Հայաստանում հիմնվեն նոր մարզադպրոցներ։ Համենայնդեպս, բարերարը, որ նաեւ համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի անդամ է, ապրիլի վերջերին ժամանելու է Երեւան եւ հույս կա, որ այդ ժամանակ նա կներկայացնի իր ծրագրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031