Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԻ

Մարտ 21,2001 00:00
futbol

Մարտի 24-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Ուելսի թիմին։

Հանդիպումից տասն օր առաջ հավաքականների գլխավոր մարզիչներ Վարուժան Սուքիասյանն ու Մարկ Հյուզը հրապարակեցին այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են ուսումնամարզական հավաքի։ Ահա նրանց ցուցակները.

Հայաստան

Դարպասապահներ. Հարություն Աբրահամյան, «Արաքս-Իմպեքս» (Երեւան), Արմեն Համբարձումյան, «Բոտեւ» (Պլովդիվ, Բուլղարիա), Մայիս Ազիզյան, «Արարատ» (Երեւան)։

Պաշտպաններ. Սարգիս Հովսեփյան, «Զենիթ» (Ս. Պետերբուրգ), Հարություն Վարդանյան, «Յանգ Բոյզ» (Բեռն, Շվեյցարիա), Երվանդ Սուքիասյան, «Կլոպենբուրգ» (Գերմանիա), Արթուր Մկրտչյան, «Փյունիկ» (Երեւան), Արմեն Պետիկյան, «Միկա» (Աշտարակ), Հովհաննես Դեմիրճյան, «Ստալ» (Ալչեւսկ, Ուկրաինա), Արկադի Դոխոյան, «Արաքս-Իմպեքս» (Երեւան), Մուրադ Սերոբյան, «Մարկո» (Աթենք, Հունաստան)։

Կիսապաշտպաններ. Արթուր Պետրոսյան, «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), Արթուր Ոսկանյան, Ալբերտ Սարգսյան, «Լոկոմոտիվ» (Մոսկվա), Ռոմիկ Խաչատրյան, «Օլիմպիակոս» (Նիկոսիա, Կիպրոս), Ֆելիքս Խոջոյան, «Արաքս-Իմպեքս», Կարեն Դոխոյան, «Կռ. սովետով» (Սամարա), Արտավազդ Քարամյան, «Փյունիկ», Արթուր Մինասյան, Կոլյա Եփրանոսյան, Արտակ Մինասյան, բոլորն էլ՝ «Արաքս-Իմպեքս»։

Հարձակվողներ. Արմեն Շահգելդյան, «Դինամո» (Մոսկվա), Վարազդատ Ավետիսյան, Արման Քարամյան, երկուսն էլ՝ «Փյունիկ», Արամ Հակոբյան, Հայկ Հակոբյան, երկուսն էլ՝ «Արաքս-Իմպեքս», Անդրեյ Մովսիսյան, «Սատուրն» (Ռամենսկոյե, ՌԴ)։

Ուելս

Դարպասապահներ. Փոլ Ջոնս, «Սաութհեմփթոն», Մարկ Քրոսլի, «Նոթինգհեմ Ֆորեսթ», Ռոջեր Ֆրիսթոն, «Սուոնսի Սիթի», Դաբեն Ուորդ, «Նոթս Քոունթի»։

Պաշտպաններ. Մարկ Դիլենի, «Ասթոն Վիլա», Սթիվ Ջենքինս, «Հադերսֆիլդ», Դարեն Բեռնարդ, «Բեռնսլի», Գարեթ Ռոբերթս, «Թրենմիր Ռովերս», Քրիստիան Էդվարդս, «Նոթինգհեմ Ֆորեսթ», Էնդի Լեգ, «Կարդիֆ», Էնդրյու Մելվիլ, Քիթ Սիմոնս, երկուսն էլ՝ «Ֆուլհեմ»։

Կիսապաշտպաններ. Ջոն Ռոբինսոն, «Չարլթոն Ատլետիկ», Էնդի Ջոնսոն, «Նոթհինգեմ Ֆորեսթ», Մեթյու Ջոնս, Ռոբի Սեւիջ, երկուսն էլ՝ «Լեյսթեր Սիթի», Մարկ Փեմբրիջ, «Էվերթոն», Կառլ Ռոբինսոն, «Ուոլվերհեմփթոն», Հարրի Սփիդ, «Նյուքասլ Յունայթեդ»։

Հարձակվողներ. Դին Սոնդերս, «Բրեդֆորդ Սիթի», Այվեն Ռոբերթս, «Նորվիչ Սիթի», Քրեյգ Բելամի, Ջոն Հարթսոն, երկուսն էլ՝ «Քովենթրի», Նաթան Բլեյք, «Բլեքբուռն Ռովերս», Ռայան Գիգզ, «Մանչեսթեր Յունայթեդ»։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031