Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 06,2002 00:00

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 24-ին «Ջերմուկ» հանքային ջրի գործարաններից մեկի աշխատակազմի հետ հանդիպելիս ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հարցրեց, թե քանի հանքային ջրի գործարան կար Ջերմուկ քաղաքում մինչեւ անկախությունը եւ քանիսն են հիմա։ Ստանալով պատասխան, որ մինչեւ անկախությունը կար ընդամենը 1 գործարան, իսկ հիմա՝ 17-ը, նա հայտարարեց. «Տեսնում եք, ինչպիսի՜ առաջադիմություն է»։ Մինչեւ անկախությունը «Ջերմուկ» հանքային ջրի միակ գործարանը տարեկան արտադրում էր մոտ 57 միլիոն կես լիտրանոց «Ջերմուկ» հանքային ջուր, իսկ 2001 թվին ոչ թե Ջերմուկ քաղաքի 17 գործարանները միասին, այլ Հայաստանի հանքային ջրեր արտադրող բոլոր գործարանները միասին արտադրել են ընդամենը 39,6 միլիոն պայմանական կես լիտրանոց հանքային ջուր։ Չգիտես ինչու, պրն Քոչարյանը արտադրությունը բնորոշող հիմնական ցուցանիշների (արտադրանքի քանակ, գին, ինքնարժեք եւ այլն) փոխարեն, որոնք հստակ են բնորոշում առաջադիմությունը եւ պարզ հասկանալի են հասարակ քաղաքացիների համար, հիշատակում է գործարանների քանակի աճը, որով հնարավոր չէ հասկանալ՝ հանքային ջրերի արտադրությունը անկախ Հայաստանում առաջադիմել է, թե՝ հետադիմել։ Տնայնագործական պայմաններով աշխատող փոքր գործարաններում հիմնականում բացակայում են արտադրանքի որակը ստուգող լաբորատորիաները, որոնք սնունդ արտադրող ձեռնարկությունների համար առաջնահերթ են։ Բացի դրանից, խոշոր եւ ավելի քիչ քանակի գործարանների դեպքում ավելի հեշտ է ստուգել եւ ստիպել պահպանելու հիգիենայի պահանջները, քան փոքր եւ բազմաթիվ գործարանների դեպքում։ Եթե ձեռնարկությունների քանակով բնորոշենք տարբեր բնագավառների առաջադիմությունը, ապա Երեւան քաղաքն իրավունք կունենա գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում՝ իր տարատեսակ օբյեկտների բազմազանությամբ։ ՄԵԼԻՔ ԽԱՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930