Լրահոս
Օրվա լրահոսը

30-ամյա շենքի գաղտնիքը

Հուլիս 04,2003 00:00

30-ամյա շենքի գաղտնիքը Նոր Նորքի համայնքի թիվ 30 շենքի բնակիչները 2 օր առաջ հանդիսավորությամբ նշեցին իրենց շենքի հիմնադրման 30-ամյակը։ Բնակիչներին շնորհավորել էր անձամբ թաղապետը (արդեն 3 տարի է, ինչ «Լավագույն բակ» է համարվում այս շենքի բակը)։ Երաժշտությունը, ճոխ սեղաններն ու հիշողություններն տեւեցին ողջ երեկո։ Շենքի նախկին բնակչուհին՝ Լիանան, Լոս Անջելեսից շնորհավորել էր իր մանկության ուղեկիցներին՝ հարեւաններին. «Ցանկանում եմ բոլորին, հատկապես մեծերին, որոնք կարողացել են ներել իմ մանկական չարաճճիությունները եւ օգնել հասկանալու կյանքը, շենքի պես ամուր մնալ եւ որքան տարիներ էլ անցնեն, միշտ իրենց 30-ի նման զգան՝ երիտասարդ, լավատես»։ «Ցույց տվեք 45 բնակարան ունեցող մի տարածք, ուր 30 տարի հաշտ ու խաղաղ ապրեն միասին»,- ասում էր Անահիտ Դավթյանը, որն ակնկալում էր, թե սույն բացառիկ խաղաղության փաստը Հայաստանում Գինեսի գրքի հայտերից կդառնա։ Հայտից ակնկալվող 1 մլն դոլար գումարն էլ բնակիչները պատրաստ էին ծախսելու միմյանց նեցուկ լինելու նպատակով։ Հարեւանները հուզմունքով լսեցին Անահիտի բալլադը «շենքի այգու եւ բնակիչների մասին»։ Բալլադում նկարագրվում էր փառահեղ այգու գցման պատմությունը. «4-րդ հարկից Ռուբիկը, 9-րդից Նելլիկը, ու նկարիչ Հենրիկը, էլ Վանիկն ու Եղիշը, Ֆրունզիկն ու Ալիկը։ Մեկ էլ հայտնի եռյակը՝ Ռոզը, Համփին ու Գալյան… Հա փորեցին, ծառ դրին, որ իր որդին կամ թոռը ասեն էս մեր այգին է»։ Չմոռացվեցին նաեւ շենքից ազատամարտ գնացած Սեւակն ու զինվոր Կարենը, հիշվեցին միասին անցկացրած տխուր եւ ուրախ օրերը։ Բացառիկ տխուր-ուրախ օր էր։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել