Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Երեւանի պետական համալսարանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊՀ մի խումբ աշխատակիցների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին: Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, արաբագիտության ամբիոնի ավագ դասախոս Հովհաննես Ասատրյանը, ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանը, ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ Թումանյանը, Անանիա Շիրակացու մեդալով՝ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ Ստեփան Մարկոսյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Մովսիսյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանին, վաստակավոր մանկավարժի կոչում՝ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Գալստյանին, հայոց պատմության ամբիոնի դոցենտ Պետրոս Հովհաննիսյանին, անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր Սոնա Սեֆերյանին, վաստակավոր իրավաբանի կոչում՝ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Տարիել Բարսեղյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել