Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ խոշոր նվաճումը

Դեկտեմբեր 17,2009 00:00 Share

\"\"Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին Կանադայի «Մամոթ Մաունթին» լեռնադահուկային կենտրոնում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) վարկանիշային մրցումների հատուկ ոլորավայրէջքի մրցատարածությունում Հայաստանի հավաքականի առաջատար Արման Սերեբրակյանը 1. 26, 53 արդյունքով ինը պետություններ ներկայացնող 72 ուժեղագույն լեռնադահուկորդների մրցապայքարում գրավել է երկրորդ տեղը՝ ընդամենը 18 հարյուրերորդական վայրկյանով զիջելով հաղթողին:
Սա անցնող մրցաշրջանում Հայաստանի դահուկորդների երրորդ խոշոր ձեռքբերումն է:
2010 թվականի փետրվարի 12-28-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար Հայաստանի լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի հավաքական թիմերը շարունակում են մասնակցել միջազգային վարկանիշային մրցումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031