Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստներն էլ են լաց լինում

Հունիս 01,2010 00:00

Forbes ամսագիրը հրապարակել է ճաղերի ետեւում հայտնված կամ հետախուզման մեջ գտնվող աշխարհի 11 ամենահարուստ մարդկանց անունները:Ըստ tert.am-ի՝ այդ ցանկում են սնանկ հայտարարված ՇԽԿհ նավթագազային հսկայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ Միխայիլ Խոդորկովսկին եւ Պլատոն Լեբեդեւը:Խոդորկովսկին ժամանակին համարվում էր ՌԴ ամենահարուստ մարդը՝ $15 մլրդ կարողությամբ, իսկ Լեբեդեւը միայն մեկ անգամ է հայտնվել միլիարդատերերի ակումբում:Նրանք 8 տարով ազատազրկման են դատապարտվել 2005թ.՝ մեքենայության եւ հարկերից խուսափելու, 2006թ.՝ 350 մլն տոննա նավթ յուրացնելու մեղադրանքով:Երկուսն էլ չեն ընդունում իրենց մեղքը՝ նշելով, որ դրանք քաղաքական շարժառիթներ ունեն:Մինչեւ վերջերս Չինաստանի ամենահարուստ քաղաքացին համարվող Խուան Գուանյույան 2008թ. նույնպես համալրեց հարուստ բանտարկյալների շարքերը. մայիսին նա դատապարտվեց 14 տարվա ազատազրկման՝ ֆինանսական տարաբնույթ մեքենայությունների եւ պաշտոնյաներին $600 հազարից ավելի կաշառք տալու համար:Ամերիկացի միլիարդատեր Ալեն Ստենֆորդը հավակնում է դատապարտվել ռեկորդային ժամկետով ազատազրկման՝ 250 տարի $8 մլրդի չափով ֆինանսական բուրգ ստեղծելու համար:10 տարի ճաղերի հետեւում է անցկացնելու իտալացի միլիարդատեր Կալիստո Տանցին՝ իրեն պատկանող Parmalat ընկերությունը արհեստականորեն սնանկացնելու եւ մեքենայությունների միջոցով մեծ կարողություն դիզելու համար:Տանցին գեղանկարների աշխարհի լավագույն հավաքածուներից մեկի սեփականատերն էր, սակայն դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո նրա հավաքածուն առգրավեցին:Իսկ ահա ամերիկացի Ալֆրեդ Թաուբմանը բանտում ինն ամիս անցկացնելուց հետո հաջողացրեց վերադառնալ միլիարդատերերի ակումբ: Մարթա Ստյուարտին էլ չորս ամիս ազատազրկումը խոշոր գումարներ բերեց. նրան պատկանող Martha Stewart Living Omnimedia ընկերության բաժնետոմսերի արժեքը 2 անգամ աճեց՝ դարձնելով նրան միլիարդատեր:Ցուցակի երեք միլիարդատերեր փախուստի մեջ են՝ մեքսիկացի թմրաբարոն Խոակիմ Գազման Լորեան, թուրք գործարար Քեմալ Ուզանը եւ Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը, որը մեղադրվում է ահաբեկչության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել