Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը». Կայա Կալլաս

Նոյեմբեր 05,2026 20:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի Կայա Կալլասը խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններից։ Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խորացումը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, բայց որոշ երկրներ դեմ են դրան։

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում միաձայնության կանոնը/սկզբունքը մնում է անփոփոխ, ուստի ԵՄ անդամ մեկ պետություն կարող է խոչընդոտել գործընթացը։ Ընդլայնման օրակարգը կենտրոնանում է Չեռնոգորիայի, Ալբանիայի, Մոլդովայի և Ուկրաինայի վրա, իսկ Թուրքիան դիտարկվում է առանձին։

Թեկնածու երկրների համար ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանեցումն այլևս տեխնիկական չափանիշ չէ, այլ ռազմավարական հավատարմության փորձություն։ Ըստ Կալլասի՝ Թուրքիայի համար ուղերձը հստակ է. թեկնածուի կարավիճակը պահպանվել է, սակայն հարաբերությունների խորացումը՝ այդ թվում անվտանգային ու ռազմական, մնում է փակուղային վիճակում։

Կալլասի ձևակերպմամբ՝ ԵՄ ընդլայնման նոր մոտեցման մեջ արտաքին քաղաքականության համաձայնեցվածությունն այժմ ամենակարևոր չափանիշն է, իսկ այն, թե ինչպես Անկարան կդիրքավորվի առկա շրջանակներում, կորոշի ապագա համագործակցության խորությունը։

 

Աղբյուր՝  Ermeni Haber/Anka Haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30