Լրահոս
Օրվա լրահոսը

$10 ՄԼՆ՝ ՓՄՁ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հունիս 12,2010 00:00

Առաջին անգամ Հարավարեւելյան եվրոպական հիմնադրամը (EFSE) /https://www.efse.lu/ վարկավորել է  Հայաստանի ֆինանսական հատվածը: Ինչպես տեղեկանում ենք «Կոնվերս» բանկի մամուլի հաղորդագրությունից՝ հունիսի  9-ին, Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում, EFSE-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ու EFSE-ին  ստորագրեցին պայմանագիր՝  10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին: Պայմանագիրը EFSE-ի կողմից ստորագրեց հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Մարկ Շուբլինը, «Կոնվերս բանկի» կողմից՝ բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:  Ստացվող վարկը  տրամադրվում է 5 տարի ժամկետով  եւ նախատեսվում է ուղղորդել փոքր ու միջին գործարարության զարգացմանը:
«Վարկերը տրվելու են առեւտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման եւ այլ ոլորտներում աշխատող փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ անհատ ձեռներեցներին»,- նշեց Տիգրան Դավթյանը: «Կոնվերս բանկը» հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել