Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատիսը» Եվրագավաթների խաղարկությունում

Հուլիս 06,2010 00:00

Մյունխենում կայացել է կանանց բասկետբոլի 2010/2011թթ. Եվրոպայի ակումբների գավաթի խաղարկության վիճակահանությունը: 37 երկրների ներկայացուցիչները բաժանվել են 12 ենթախմբերի, որոնց հաղթողները, ինչպես նաեւ երկրորդ տեղեր զբաղեցրած լավագույն ցուցանիշներ ունեցող չորս թիմերը պայքարը շարունակելու են 1/8 եզրափակչում:
«F» խմբում ընդգրկված Երեւանի «Հատիսի» մրցակիցներն են Նովոսիբիրսկի «Դինամոն» եւ Իսրայելի «Էլիտզուրը»: Մեր աղջիկները մեկնարկային տուրում՝ հոկտեմբերի 28-ին, հյուրընկալվելու են Ռուսաստանի թիմին, այնուհետեւ, նոյեմբերի 4-ին, ընդունելու են «Էլիտզուրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել