Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԺԿՈՎԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԵՑ

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Չինաստանում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջին անգամ մեկնաբանեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը: Երկրի ղեկավարը հայտարարել է, թե պաշտոնանկման հրամանագրում եղած «նախագահի վստահությունը կորցնելու կապակցությամբ» ձեւակերպումը սպառիչ պատասխան է տալիս իր կայացրած որոշման մասին: «Պատճառը բխում է հենց հրամանագրից: Ես՝ որպես ՌԴ նախագահ, կորցրել եմ իմ վստահությունը Յուրի Լուժկովի՝ որպես Մոսկվայի քաղաքապետի հանդեպ»,- Մեդվեդեւի խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքսը»: «Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ նահանգապետն ու Ռուսաստանի նախագահը՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, շարունակեն միասին աշխատել, երբ նախագահը կորցրել է իր վստահությունը տարածաշրջանի ղեկավարության նկատմամբ»,- պարզաբանել է Դմիտրի Մեդվեդեւը: Ընդսմին, ՌԴ նախագահը չի բացառել, որ այդպիսի ձեւակերպմամբ կարող են էլի պաշտոնանկություններ լինել: Իսկ Կրեմլում չեն բացառել, որ Լուժկովը պաշտոնանկությունից հետո կարող է զրկվել նաեւ «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ նա այդ կուսակցության Համառուսաստանյան գերագույն խորհրդի համանախագահն է: Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լուժկովն ինքն է ոչ միայն կուսակցական պաշտոնից, այլեւ կուսակցությունից դուրս գալու մասին դիմում ներկայացրել: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Լուժկովի տեղակալը՝ առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել