Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՇՎԻ ԲԱՐԴԻՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբեր 06,2010 00:00

«ReAnimania-2011» անիմացիոն ֆիլմերի փառատոնը կնշի հայտնի մուլտիպլիկատոր Գարի Բարդինի ծննդյան 70-ամյակը: Ինչպես երեկվա ասուլիսում հաղորդել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ReAnimania-2011»-ի շրջանակներում կկայանա նաեւ Գարի Բարդինի վերջին մուլտֆիլմի պրեմիերան: Սրանով անիմացիոն ֆիլմերի երրորդ փառատոնի անակնկալները չեն ավարտվում: Քասունու ասելով, նորամուծություններից մեկը կլինի այն, որ ժյուրիի կազմում կլինեն «ReAnimania»-ի հաղթողները:
«Արդեն կազմել ենք գալիք տարվա հյուրերի ցուցակը, հանդիսատեսին սպասում են  հաճելի հանդիպումներ հայտնի մուլտիպլիկատորների հետ»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել