Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԴԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

Ապրիլ 07,2011 00:00

Սուդանի արտգործնախարար Ալի Քարթին Իսրայելին մեղադրել է Պորտ-Սուդան քաղաքի օդանավակայանի մերձավանները հրթիռակոծելու համար պատասխանատվություն կրելու մեջ: Դեռ երեքշաբթի օրը չճանաչված մի ինքնաթիռ օդային հարվածներ էր հասցրել օդակայանի տարածքում կայանված մի ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում երկու մարդ էր զոհվել: Նախարարը հայտարարել է, թե իրեն հայտնի չեն ո՛չ ավիահարվածների պատճառները, ո՛չ էլ սպանվածների ինքնությունը: Ավելի վաղ Պորտ-Սուդանի տեղական իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, թե մեքենան ոչնչացրած ինքնաթիռը եկած է եղել Կարմիր ծովից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել