Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏԻ ՏԵՍԱԽՑԻԿԸ ՕԳՆԵՑ

Ապրիլ 13,2011 00:00

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի սուպերմարկետներից մեկում գող են բռնել:

Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 45-ամյա Իսահակ Ք.-ին եւ 40-ամյա Նաիրա Ք.-ին: Պարզվել է, որ Նաիրա Ք.-ն ս/թ մարտի 23-ին սուպերմարկետից գողություն էր կատարել, ինչը նկատվել էր անվտանգության աշխատակիցների կողմից՝ սրահի տեսագրությունն ուսումնասիրելու ժամանակ: Գողոնը մասամբ առգրավված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել