Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"

Այսօր Վրաստանի մայրաքաղաքում՝ Խորհրդարանական հանրային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Ժողովածուում ներկայացված են Վրաստանի ազգային խորհրդարանական գրադարանի՝ վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Վրաստանի արխիվներում պահվող պարբերական հրատարակությունների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերը չեն ուսումնասիրվել: Այս ժողովածուն ներկայացնում է տեղեկատվության լայն մի շերտ, որը անծանոթ էր լայն հասարակությանը:
Հրատարակության գլխավոր նպատակը վրաց ընթերցողին Հայոց ցեղասպանության մասին Խորհրդարանական հանրային գրադարանի արխիվներում պահպանված նյութերին ծանոթացնելն է: Ժողովածուում պահպանված է 20-րդ դարասկզբի վրացական մամուլին բնորոշ լեզվական ոճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել