Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետին համոզում են, որ չգնա

Հոկտեմբեր 27,2011 18:09

Այսօր մինչ Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատուները որեւէ կերպ չեն մեկնաբանում քաղաքապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը, քաղաքապետի Facebook-ի էջը հարյուրավոր երեւանցիների կողմից, «գրոհի» է ենթարկվել: Քաղաքացիները քաղաքապետին հորդորում են «Երեւանցիների սրտերը չկոտրել եւ հետ կանգնել հրաժարականի մտքից»: Չնայած քաղաքացիների հորդորներին, քաղաքապետի՝ Facebook-ի պատի գրառումները նույնպես մնում են անպատասխան եւ քաղաքապետարանի մամուլի պատասխանատուների կողմից որեւէ արձագանք չեն ստանում, ինչպես որ սովորաբար լինում էր: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի լուրը հավաստի է:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31