Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականները գլխավորում են Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը

Հոկտեմբեր 28,2011 18:07

Նոյեմբերի 3-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այսօր ավարտեցին դիլիջանյան ուսումնամարզական հավաքը: Մեր երկու ընտրանիները հոկտեմբերի 30-ին Երեւան-Ստամբուլ-Սալոնիկ չվերթով մեկնում են մրցավայր: Տղամարդկանց հավաքականը գլխավորում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հունաստանում նրա հետ Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց հավաքականի 1-ին համարը գրոսմայստեր Էլինա Դանիելյանն է: Պորտո Կարասում նրա հետ հանդես են գալու նաեւ միջազգային  վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային գրոսմայստերներ Մարիա Կուրսովան եւ Նելլի Աղինյանը: Հիշեցնենք, որ Մարիան վերջերս ամուսնացել է գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ եւ տեղափոխվելով Երեւան՝ անդամագրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիային:

Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31