Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարներ` ձնաբուքի պատճառով. կան վիրավորներ

Նոյեմբեր 10,2011 20:31

Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում, Ջաջուռ գյուղի մոտակայքում, այսօր տեղացած ձյան, ուժեղ ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով, այդ ճանապարհահատվածը ոչ երթեւեկելի է դարձել: Մոտ մեկ տասնյակից ավելի մեքենաների վարորդներ չեն կարողանում հասնել Վանաձոր: Վարորդները ստիպված են եղել թողնել մեքենաները եւ ոտքով շարունակել ճանապարհը: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության  տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը  Aravot.am-ի Գյումրիի թղթակցին քիչ առաջ փոխանցել է, որ ճանապարհն այս պահին բացվել է, այնտեղ աշխատում է  աղ ու ավազ ցանող տեխնիկա, նմանապես աղ ու ավազ են ցանում Լանջիկի ու Վարդաղբյուրի ճանապարհատվածներում: Մարզպետարանի պաշտոնյայի վստահեցնելով, Շիրակի մարզը լիարժեք պատրաստ է ձռման քմահաճույքներին: Շիրակի մարզի արտակարգ իրավիճակների վարչության պետ Սարիբեկյանն էլ մեր թղթակցին տեղեկացրել է, որ ահազանգ ստանալուն պես, տեղյակ են պահել Խաչատուր Խնձրցյանին: Վերջինս էլ իր հերթին անմիջապես կազմակերպել է փակ ճանապարհները մերկասառույցից ազատելու աշխատանքները: Սակայն, ըստ պարոն Սարիբեկյանի, Քեթի-Թորոս հատվածում ավտովթար է  տեղի ունեցել, ու թեեւ, բարեբախտաբար,  մարդկային զոհեր չկան, այդուհանդերձ շատ հավանական է, որ պատճառը եղել է ձնաբուքը: Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղեկացնելով, ավտովթար է տեղի ունեցել նաեւ Լանջիկի մոտակայքում, տուժածներից մեկին տեղափոխել են Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Այս պահին տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930