
Թվագիտության (նումերալոգիա) մեջ 11-ի խորհուրդը մի քանի մեկնաբանություն ունի, օրինակ, խորհրդանշում է եռաներդաշնակություն, հոգեկան եւ ֆիզիկական նախապատրաստություն՝ կյանքի նոր փուլ անցնելու իմաստով: Թվագիտության մեջ 11-ը նաեւ ուժի, իսկ Հռոմեական դիցաբանության մեջ՝ պտղաբերության եւ դժոխքի աստվածուհի Պրոզերպինայի նշանն է:
Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահան Ղեւոնդյանն «Առավոտի» հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց երեք 11-ի խորհուրդը եւ մարդկանց երազանք պահելն այդ առիթով. «Դա մի բառով կարելի է որակել դատարկություն: Այն, ինչ ժամանակին ասել եմ երեք 6-երի մասին՝ 2006 թվականի 6-րդ ամսվա 6-րդ օրվա հետ կապված, կարելի է կրկնել 11 թվի պարագայում եւ ոչինչ չարժի ավելացնել: Նույն տրամաբանությամբ կարելի է 2012 թվականի 12-րդ ամսվա 12-րդ օրվա մասին մի բան հորինել, հետո՞…. Դա ընդամենը հիմարություն է, դատարկություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև


















































