Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Մինչեւ 2013 թվականն անհնար է որեւէ զարգացում ԼՂ բանակցություններում»

Նոյեմբեր 11,2011 15:33 Share

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ քանի որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ընտրական շրջան է սկսվում, հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացը դադարի փուլ մտնի, ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նկատեց, որ բանակցություններն արդեն իսկ փակուղում են. «Ես կարծում եմ, որ մինչեւ ընտրական գործընթացի ավարտը որեւէ մեկը փորձ չի անելու ինչ-որ լուծումներ առաջարկել: Սա, իհարկե, այն իդեալական տարբերակը չէ, որն ինքս փայփայում եմ: Ես չեմ կիսում այն տեսակետը, որ եթե ոչինչ չի փոխվում, ապա մեզ համար ամեն ինչ մնում է լավ: Համենայնդեպս, ստիպված ենք արձանագրել այն իրողությունը, որ մինչեւ 2013 թվականն անհնար է որեւէ զարգացում այս բանակցություններում, եթե, իհարկե, որեւէ ցնցում տեղի չունենա Մերձավոր Արեւելքում՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ կամ Ադրբեջանում ֆորս-մաժոր չգրանցվի»: Պարոն Աթանեսյանը գտնում է, որ զարգացումները էական փոփոխություն կարող են կրել կախված Իլհամ Ալիեւի՝ երրորդ անգամ նախագահ դառնալու հավակնություններից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930