Լրահոս
Օրվա լրահոսը

Գազանանոցում ճոպանուղով ենք շրջելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 11,2011 15:53

Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր հատակագիծը նախագծման փուլում է: Արդեն մի քանի ամիս է,ինչ  արտասահմանից  ժամանած միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կամավոր սկզբունքով  նախագծման աշխատանքներ են իրականացնում:  Այսօր Կենդանաբանական այգում հրավիրված ասուլիսում նախագծի նախնական տարբերակն ու այգու արդեն վերանորոգված տիպը ներկայացրին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու արտերկրի մասնագետները: Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Դեյվիդ Հենքոքսի ներկայացմամբ, ըստ նախագծի, այգին մի քանի գոտիներից է բաղկացած լինելու ու միայն մուտքն է մնալու անփոփոխ, որովհետեւ չկա այլընտրանք. «Առաջին զոնայում առանձնացվելու են զուգարանները, տոմսարկղը եւ մնացած նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված վայրերը»: Նրա խոսքերով, Կենդանաբանական այգում գործելու է նաեւ ճոպանուղի, եւ  այցելուներն իրենց  նախընտրությամբ կարող են որոշել՝ զբոսնե՞լ, թե՞ այգու գոտիները մուտք գործել ճոպանուղով:

Այգու տնօրեն պարոն Խաչատրյանն էլ հավելեց, ոչ մինչեւ այգու վերանորոգումը, դեռ շատ անելիքներ ունեն, մասնավորապես՝ կենդանիների համար հարմար վանդակներ ու անհրաժեշտ սնունդ, հարմարավետ խոհանոց ապահովելու առումով:

Նշենք, որ այգու տնօրինությունն այս տարի նախատեսում է գազիֆիկացնել կենդանիների կացարանները: Ընդ որում՝ որպես վառելիք կօգտագործվի նաեւ կենդանիների գոմաղբը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել