Լրահոս
Օրվա լրահոսը

«Sexy» լինելու եւ վուլգարության տարբերությունները

Նոյեմբեր 11,2011 16:45

«Չեմ սիրում վուլգար կանանց». Կարեն Կարապետյան

 «Հայ կանայք, գիտակցաբար, թե անգիտակցաբար, երբեմն այնքան վուլգար են հագնվում, շպարվում, որ նրանց նայելիս բորդելային տրամադրություն է մոտդ առաջանում: Կանանց մի տեսակ կա, որը մտածում է, թե ինչքան հնարավոր է՝ իրենց բարեմասնություններն ի ցույց դնեն, բաց հագնեն, կիսամերկ ման գան՝ այնքան ավելի «sexy» կերեւան, ոչ մի տղամարդ անտարբեր չի անցնի իրենց կողքով: Այո, իհարկե՝ ոչ մի տղամարդ անտարբեր չի անցնի կիսամերկ կնոջ կողքով, որովհետեւ նրան նայելիս անպայման ֆիզիոլոգիական հաճելի պրոցեսներ կսկսվեն վերջինի մոտ, բայց միայն՝ այդքան: Տղամարդը տեսնելով կիսամերկ կնոջը, նրա հետ սեքսով զբաղվելուց բացի, էլ ուրիշ ոչնչի մասին չի մտածի: Կինը կորցնում է իր խորհրդավորությունը, տղամարդկանց (լավ իմաստով` ափերից հանող առեղծվածային լինել), կորցնում է իր նշանակությունը, երբ կինն ինքն իրեն սկուտեղի վրա է մատուցում: Սիրելի կանայք, «sexy» լինելը բնավորություն է, մարդու տեսակ, այլ ոչ թե մերկանալու, զգեստափոխության արդյունք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց մոդելյոր-դիզայներ Կարեն Կարապետյանը, որը շուտով հայ հասարակության դատին կհանձնի իր հեղինակած «Ka-Ka» բրենդային հագուստի տեսականին:

Կարենի ձեւակերպմամբ, հայ կանայք այդպես էլ ոչ ճիշտ հագնվել սովորեցին, ոչ էլ ճիշտ շպարվել. «Երիտասարդ գեղեցիկ աղջիկներն այնքան են շպարվում, շրթներկն այնպես ագահաբար են քսում, կարծես աշխարհի վերջը եկել է: Ախր չեն հասկանում, որ այդպես տարիքից մեծ են երեւում ու ամենակարեւորը՝ ոչ թե «sexy» , այլ վուլգար»:

Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ հարկավոր է «sexy» լինելն ու վուլգարությունը տարբերել իրարից՝ «ամենափակ զգեստով կինը կարող է ավելի «sexy» լինել, քան իրեն մինչեւ ականջները բացած աղջիկը: Մեր կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ վերանայել, թարմացնել զգեստապահարանը: Իհարկե՝ բոլոր տղամարդկանց էլ դուր են գալիս բոլոր առումներով բաց կանայք, սակայն այդպիսի կանանց հիմնականում դիտարկում են իբրեւ սեքսի համար նախատեսված խաղալիքներ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930