Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ մտավորականների՝ հավատը վաղուց կորել է, իսկ հույսն էլ մահամերձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբեր 11,2011 17:31 Share

«Կամաց-կամաց ոչ թե հարմարվում, այլ հուսահատվում ենք, որովհետեւ հավատը վաղուց կորել է, իսկ հույսն էլ մահամերձ է»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մշակույթի նկատմամբ վերաբերմունքի մասին, ասաց Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ, բանաստեղծ, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը: Արվեստագետը զարմանալի չի համարում մշակույթի թեմայով ասուլիսին փոքր թվով լրատվամիջոցների ներկայությունը (Միայն մեկ հեռուստաընկերություն էր ներկա-Լ.Խ.): «Այսքան շատ թերթերի, ռադիոընկերությունների կողքին մշակույթի գործիչներս գտնվում ենք տեղեկատվական շրջափակման մեջ»,- կարծում է Ա. Ավագյանը: Վերջինս կարծում է, որ հայ ազգը հարուստ է մտավորականներով եւ այսօր թանկ եւ ավելի արժեքավոր հարստություն չունենք, ինչքան որ մշակույթն է. «Ոչ մի հանքային ջուր, հանքաքար չի կարող մեր ժողովրդին ավելի շատ նյութական հարստություն պարգեւել, որքան մշակույթը: Հազարավոր նկարիչներ, հարյուրավոր գրողներ, այսքան լավ երաժշտություն ունենք, իսկ մեր եթերը լցված է արաբաթուրքական զանգուլակներով, ծնգլակներով, եւ Կոմիտասի մշակած հոգեւոր երաժշտական դաշտն այսօր ոչնչացրեցին: Դեմքներին ինչ ասես քսում են, ականջներին ինչ-որ օղեր են կապում, առավոտից իրիկուն մեյմունություններ են անում եւ այդ գովազդներով ազգի հավաքական ուղեղը անընդհատ «Իդեալական համակարգով», «Անմահական ջրով»,  ոչնչացնում են, խաթարում են հոգեմտածողությունը: Երեխաներն արդեն դպրոցում սկսում են նույն միմոսություններն անել»:

Lուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930