Ռիհաննայի «We found love» տեսահոլովակը ֆրանսիայի հեռուստադիտողները կարող են դիտել միայն երեկոյան ժամը տասից հետո. պատճառը երգչուհու տեսահոլովակում առկա բաց տեսարաններն են:
Ֆրանսիայի Հեռուստատեսության եւ ռադիոյի կոմիտեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ Ռիհաննայի տեսահոլովակները հատկապես «We found love»-ը ունեն անպարկեշտ բովանդակություն: Հատկապես վերջինում՝ Ռիհաննան ինքնակործանման ուղին է ցույց տալիս. ծխում է, խմում, գողություն անում, սեքսով զբաղվում:
Ի դեպ երգչուհու «S & M» տեսահոլովակը եւս համարվել է արգելված՝ ավելի քան 10 երկրներում: Ի դեպ անգամ Youtube-ում, այն ոչ բոլորի համար է հասանելի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: