Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան հուսով է, որ Ֆրանսիան «անշրջելի քայլերի» չի գնա

Դեկտեմբեր 12,2011 14:30 Share

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունման վերաբերյալ:

Ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Այն պահին, երբ թուրք-ֆրանսիական հարաբերությունները մտել են այնպիսի փուլ, որում մեր համագործակցությունը երկկողմ եւ միջազգային մակարդակներում կարող է ընդլայնվել, հույս ունենք, որ անշրջելի քայլեր չեն ձեռնարկվի»:

Պաշտոնական Անկարան նաեւ նշել է. «Ֆրանսիայի ղեկավարությունը քաջատեղյակ է, թե ինչքան զգայուն հարց է այն Թուրքիայի համար»:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի օրենսդրությամբ հարցերով հանձնաժողովը ընդունել է  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Այն նախատեսում է 1 տարի ազատազրկում եւ 45.000 եվրո տուգանք Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի տարածքում ժխտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031