Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում եղեւնիներ են հատվել ու չի բացահայտվե՞լ

Դեկտեմբեր 12,2011 16:18

Այսօր Կապանի քաղաքապետարանում ահազանգ ստացվեց, որ քաղաքի ծայրամասային` Բաղաբուրջ եւ Բարաբաթում թաղմասերում եղեւնիներ են հատվում: Ահազանգի հեղինակը Կապանի անտառտնտեսության տնօրեն էր, ումից էլ  փորձեցինք տեղեկատվություն ստանալ դեպքի առնչությամբ:

Անտառտնտեսության տնօրեն Վոլոդյա Միրզոյանի փոխանցմամբ, բնակիչներն են ծառահատումների մասին իրենց տեղյակ պահել, բայց քանի որ դեպքը համայնքի վարչական տարածքում է, ոչ թե անտառտնտեսության, ապա անտառտնտեսությունից անմիջապես տեղեկացրել են քաղաքապետարանին: «Մենք իրավասու չենք գնալ եւ կանխել եղեւնիների հատումը, քանի որ դա մեր կողմից հսկվող տարածքում չի: Դրանք անտառի եղեւնիներ չեն, այլ ծառատունկի ժամանակ աճեցրած եղեւնիներ: Նոր տարվան ընդառաջ՝ մենք անտառտնտեսության տարածքում խստացրել ենք հսկողությունը: Ներկայումս եղեւնու հատման ոչ մի դեպք չի արձանագրվել: Անցած տարի էլ այս ժամանակահատվածում խիստ հսկողություն էինք իրականացնում, որի արդյունքում հատումներ չեն եղել», – նշում է պարոն Միրզոյանը:

Դիմեցինք նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ղեկավարին: Բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը խոստացավ հետաքրքրվել խնդրով եւ մեզ տեղյակ պահել ընթացքի մասին: Մեզ տրամադրած վերջին տեղեկատվության համաձայն՝ մասնագետները եղել են տեղերում, բայց արժեքավոր որեւէ նորություն չեն կարողացել պարզել, քանի որ տեղերում այդպես էլ չի հաջողվել գտնել հատատեղերն ու եղեւնիներ հատողներին: Պատասխանատուները խոստացան Ամանորի նախօրյակին աչալուրջ լինել եւ խիստ հսկողություն սահմանել եղեւնապատ տարածքներում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031