ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ՄԱԱ-ում, ամփոփելով քաղաքական տարին, անդրադարձավ իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը եւ կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար մեր երկրում որեւէ քաղաքական կամ իրավական հիմք չկա: Մեկ անգամ եւս ամրապնդվեց մեր դիրքորոշումն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված:
Խոսելով արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ունեցած ձեռքբերումների մասին, Հ. Մարգարյանը նշեց. «Մեկ անգամ եւս ամրապնդվեց, որ մեր իշխանությունների՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարվում է արտաքին նախաձեռնողական կառուցողական քաղաքականություն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: