Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլիստները ստացան մեդալներ ու նվերներ

Դեկտեմբեր 15,2011 22:23

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանրապետության ղեկավարը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի և ձեռք բերած մարզական հաջողությունների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով: Հավաքականի անդամներին Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգևատրվելու են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական պարգևներով:

Սերժ Սարգսյանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ հատկապես 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակության մեջ միասնականության, ոգևորության և լավ տրամադրության առիթ դարձավ: «Չենք կասկածում, որ ինքներդ էլ ոգևորության կարիք ունեք, ձեր ոգևորության աղբյուրը և՛ մեծ է, և՛ հավերժական՝ դա մեր ժողովուրդն է»,-ասել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ այսօր ցանկանում է իր հարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ովքեր երբևէ խաղացել են Հայաստանի հավաքականում, ովքեր լավ հիմք են ստեղծել, ովքեր վաղ տարիքից մարզել են հավաքականի անդամներին: «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլևս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետություն, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի և ոգևորության առարկան»,-ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031