Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը «Վոլկսվագեն Տուարեգ»-ով վթարի է ենթարկվել

Դեկտեմբեր 18,2011 15:29

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.00-ի սահմաններում 56-ամյա Սենորիկ Դադալյանը, վարելով «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 13 ՍՕ 721 համարանիշի ավտոմեքենան, Բագրատունյաց փողոցի թիվ 25 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով բուժօգնության է դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ճանճապանյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ս. Դադալյանն աշխատում է «Թորդատ» ՍՊԸ–ի տնօրեն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031