Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում հանձնվեցին գիտական լրագրության տարեկան մրցանակները

Դեկտեմբեր 20,2011 22:12

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում դեկտեմբերի 19-ին հանձնվեցին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Օքսֆորդի համալսարանի հայկական ընկերության սահմանած գիտական լրագրության 2011թ. մրցանակները, ինչպես նաև շնորհակալագրեր՝ առավել ակտիվ լրատվամիջոցներին և լրագրողներին: Տարվա ամենաակտիվ գիտական լրագրողի մրցանակին արժանացավ Գոհար Հակոբյանը («Առավոտ»), գիտական թեմայով լավագույն հրապարակման մրցանակներին` Արթուր Հովհաննիսյանն («Հայացք») ու Նարինե Ղազարյանը («Լրագիր»), իսկ լավագույն տեսանյութի մրցանակին` Նարինե Սահակյանը (Հ1 հեռուստաընկերություն, «Գիտությունն Արագածի փեշերին» ֆիլմի համար): Նշված լրագրողները ստացան հավաստագրեր և դրամական պարգևներ: «Շանթ», ԱՐ և «Արմենիա» հեռուստաընկերությունները, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո» և «Հայացք» պարբերականները, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, «Պանարմենիան», «Ժամ» և «Մեդիամաքս» լրատվական կայքերն արժանացան շնորհակալագրերի` 2011թ. ընթացքում գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար, իսկ լրագրողներ ԱրմինեՍարգսյանը, ԳրիգորԷմինՏերյանը, Հայկ Խալաթյանը, Աննա Եղիազարյանը, ԼուսինեՄովսիսյանը, ԷլեոնորաԱրարատյանը և Մանե Հակոբյանը` շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների (ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» հանդեսի 2012թ. բաժանորդագրություն): Գիտության մասսայականացմանը նպաստելու համար շնորհակալագրեր և հատուկ մրցանակներ (ամերիկյան «Սելեստրոն» ընկերության սիրողական աստղադիտակներ) ստացան ԱՐՄԱԿԱԴ ցանցի հիմնադիր և համակարգող Խաչիկ Գևորգյանը և «Հայկական գիտական համագործակցություն» (ԱՐՄՍԿՕՕՊ) նախաձեռնության համակարգողներ Արմեն Մարտիրոսյանը և Խաչիկ Հարությունյանը:

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031