Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը լրիվ արժանապատվությունը կորցրե՞լ է, որ մարտի 1-ի արյան մեջ շաղախված կուսակցությանն ընտրի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 21,2011 16:24

«Այն պահին, երբ ցանկացած քաղաքական լուրջ ընդդիմություն կոնկրետ քայլերով հանդես գա՝ կասկած չունենաք, որ 2008 թվականի փետրվարի 26-ի չափ մարդ կհավաքվի, որովհետեւ ինչքան էլ արտագաղթեն, մնացածների համար դանակը հասել է ոսկորին»,- այսօր ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա համոզված է, թե իշխանությունն այսօր չունի այն ռեսուրսը եւ հնարավորությունը, որ նորից լրջագույն ցնցումների տանի երկիրը, ինչպես եղավ 2008 թվականին: Պետրոս Մակեյանը չի բացառում՝ եթե փորձեն եկող խորհրդարանական ընտրություններն էլ նույն կերպ կեղծեն, ապա հասարակությունը եւ ընդդիմությունը հաստատ փորձելու է վերականգնել իր իրավունքները :

«Թե ինչպիսի գործընթացներ կլինեն, ժամանակը ցույց կտա, ամենաշատը կախված է իշխող վարչախմբից»,- կարծում է Պ. Մակեյանը: Ըստ նրա, իշխանությունները միշտ էլ խոստանում են լավ ընտրություններ, բայց չի լինելու. «Նորմալ ընտրությունների համար իշխանափոխություն պետք է տեղի ունենա»:

Ընդդիմադիր գործչի այսօրվա հանդիպումը Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ վերածվեց բանավեճի: «Մենք որեւէ մեկին չենք պարտադրում սիրել Հանրապետական կուսակցությանը եւ թույլ չենք տա որեւ մեկին վատություն անել` նախանձից ելնելով, չսիրելով, չուզենալով»,- ասաց Գ. Մելիքյանը՝ հավելելով, թե Հանրապետականը Հայաստանի հզորագույն ուժն է եւ թույլ չեն տա մրոտել իրենց կուսակցության համբավը:

Մակեյանը գտնում է սիրելը քաղաքական կատերգորիա չէ. «Ինչո՞ւ պետք է ժողովուրդը ընտրի Հանրապետականին: Մարտի 1-ը ժառանգած իշխանությանը կարո՞ղ է ընտրել: Էս ժողովուրդը լրիվ արժանապատվությունը կորցրե՞լ է, որ մարտի 1-ի արյան մեջ շաղախված կուսակցությանը ընտրի»:

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ նույնիսկ ամենաարդար եւ ժողովրդավար երկրում անցկացված ընտրություններից հետո էլ պարտվող քաղաքական ուժը միշտ փորձում է արդարանալ` «Թեկուզ գրանտների համար, քաղաքական հեղաշրջումներ, միտինգային տրամադրություն եւ քննադատություն արթնացնելու նպատակով: Հանրապետությունում կան գրանտակեր կազմակերպություններ՝ թելադրվող դրսի քաղաքական եւ տարբեր պետությունների կողմից, որոնք հետապնդում են իրենց նպատակները մեր երկրում»:

Պետրոս Մակեյանն էլ ի պատասխան ասաց, թե հեղաշրջումներ անելու համար տրված գրանտները Հայաստանի համար չէ ասված. «Միջազգային հանրությունը եւ տերություններն այսօր աջակցում են գործող ռեժիմին… Գիտենք, որ մեր սերունդների վզին դրված պարտքը 3.5 մլրդ է եւ տեղյակ ենք, թե տրված գումարներն ինչպիսի արդյունավետությամբ են օգտագործվում»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031