Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք օլիմպիական չեմպիոնուհին պետք է որակազրկվի

Հունվար 01,2012 16:01 Share

Թուրք ծանրորդուհի, 48 կգ քաշային կարգում Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն Նուրկան Թայլանը բռնվել է դոպինգ օգտագործած լինելու մեջ: AP գործակալությունը տեղեկացնում է,  որ պատժաչափը որոշելու է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) եւ ըստ գործող կարգի նրան չորս տարվա որակազրկում է սպասվում:

Իսկ թուրքական «Todays Zaman»-ը ցավով հիշեցնում է, որ 28-ամյա Տուրկանն օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճած առաջին թուրք կինն էր: Բացի դա, Թայլանը մարզական խարդախ կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի 2010 թվականի, ինչպես նաեւ Եվրոպայի վեցակի չեմպիոն: Առայժմ նրա անվան դիմաց է գրանցված նաեւ աշխարհի մեկ ու Եվրոպայի վեց ռեկորդ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել