
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նորք–Մարաշի բաժանմունքում է գտնվում նաև «ԲՄՎ X5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան գրանցված է Չարենց փողոցի բնակիչ Արմեն Հարությունյանի անվամբ։
Այս պահին դեռևս պարզ չէ, թե ով է եղել ղեկին, քանի որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվում են տեղեկություն տրամադրել վարորդի վերաբերյալ։ Իսկ բաժանմունքի մոտ հավաքվածները պատմում են, որ մեքենայի տերը պետական պաշտոնյա է։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև


















































