Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը քաղաքացուն բոմժ անվանեց (Տեսանյութ)

Հունվար 19,2012 16:37

Այսօր կառավարության շենքի առջեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարար Արմեն Խալոյանին անվանեց «բոմժ»:

«Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց»,- ասաց սոցապ նախարարը

Ա. Խալոյանն էլ հակադարձեց. «Քո նման թալանչիները, որ թալանում են՝ էթում են բոմժանոց են ընկնում, եղա՞վ: Հավայի խոսում ես»:

Ա. Խալոյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 8 տարի է՝ տուն չունի ու դիմում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ծերանոցում տեղավորվելու պահանջով. «Նախարարությունից ասում են՝ ցույց տուր, որտե՞ղ ես ապրում, որ տեսնենք սոցիալական ինչ վիճակում ես, քեզ օգնություն տրամադրենք: Ասում եմ՝ փողոցում եմ ապրում: Ասում են՝ տուն ճարի քո համար: Է, տուն ճարեմ, էլ դու ինչի՞ս ես պետք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031