Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պետք է պարզի՝ եղևնին օրինական է հատված, թե՝ ոչ (Ֆոտոշարք)

Հունվար 22,2012 23:29

Այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել է Հրազդանից դեպի Երևան ընթացող մի բեռնատար ավտոմեքենա, որում բարձված էր հսկայական՝ մոտ 15 մետր երկարությամբ, արմատախիլ արված եղեւնի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ եղևնի տեղափոխողները փորձում էին համոզել իրեն, որպեսզի չլուսանկարի այդ։ Սակայն, տեսնելով, որ չեն կարողանում համոզել՝ փորձեցին ավտոմեքենայի համարանիշները փակել։

Այդ ժամանակ նշված հատվածով անցնում էր ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենան։ Արդեն ՃՈ աշխատակիցները սկսեցին պարզել, թե ո՞վ և որտեղի՞ց է տեղափոխում եղևնին։ Նրանց պատճառաբանում էին, թե ամեն ինչ օրինական է, սակայն այդ պահին ոչ մի փաստաթուղթ չկարողացան ներկայացնել։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031