Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում «մեծամասնականով» առաջադրումներից խոսելը վաղ են համարում

Հունվար 26,2012 21:09

Արդյոք ՀՅԴ-ում քննարկվե՞լ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցը, եթե խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն ուղղված ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չանցնի: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ եւ մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասաց. « Ոչ, մենք դեռեւս այդ հարցի շուրջ որեւէ քննարկում չենք արել, բայց առաջիկայում անպայման քննարկումներ կլինեն: Տեսնենք այս պրոցեսից (օրենսդրական նախաձեռնության մասին է խոսքը- խմբ.) ինչ է ստացվում` հետո կերեւա»:

Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե  ՀՅԴ-ում քննարկում չի եղել նաեւ  ընդդիմադիր ուժերի կողմից մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրելու հնարավորության շուրջ, բայց ոչ միայն այն պատճառով, որ խորհրդարանական ընդդիմության օրոնսդրական նախաձեռնության ճակատագիրը պարզ չի, այլեւ այն պատճառով, որ վաղաժամ է այդ թեմայով խոսելը: «Քաղաքական կուսակցությունը, իմ խորին համոզմամբ, նախ պիտի իր առաջիկա ընտրությունների համատեքստում իր շեշտադրումներ անի, իր դիրքորոշումը ներկայացնի հասարակությանը, իսկ մնացած հարցերին անդրադառնալու ժամանակ դեռ կա, կանդրադառնանք»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031