Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո խոստովանություններ` աշխարհի լեզուներով

Փետրվար 15,2012 12:18 Share

Փետրվարի 14-ին Իջեւանում, Աղստեւի ափին ձգվող փողոցի հսկա ծառերի բներին փակցված թղթերին սրտեր էին պատկերված եւ աշխարհի տարբեր լեզուներով գրված էր` «Ես սիրում եմ քեզ»: Մեզ  հայտնի չէ, թե ով է այս նախաձեռնության հեղինակը: Հավանաբար, դա կապ ունի  Վալենտինի տոնի հետ:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ փետրվարի 13-ին Իջեւանում  նշվել  է Տրնդեզը, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում նորապսակների մասնակցությամբ հոգեւոր արարողություն է կայացել, այնուհետեւ քաղաքում  մոմերով երթ է եղել, խարույկ  վառվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել