Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնում՝ մայր տաճարի դիմաց, խոշոր ավտովթար է տեղի ունեցել (Տեսանյութ, տեսաշարք)

Փետրվար 16,2012 23:03

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Էջմիածնում։

PrevPhoto
NextPhoto

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Տաճարի դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար են բախվել Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ, 39-ամյա Արմեն Մելքոնյանի վարած «Մերսեդես» մակնիշի 23 ՕՕ 116 համարանիշի, Էջմիածին քաղաքի բնակիչ, 44-ամյա Ռազմիկ Խաչիկյանի վարած «ՎԱԶ 21099» մակինշի 06 ՏՏ 328 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 35-ամյա Արեն Տեր–Հովսեփյանի վարած «ՎԱԶ 21101» մակնիշի 30 ՕՍ 137 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ՎԱԶ 21099»–ի վարորդ Ռ. Խաչիկյանը։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի, Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։

Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ «եթե Էջմիածնի քաղաքային իշխանությունը ժամանակին աղ ու ավազ լցներ ճանապարհներին, ապա կխուսափեին նման վթարներից, բայց գոնե Մայր Տաճար տանող ճանապարհները մաքրեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829