Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ֆրանսիան դաս տվեց Հայաստանին

Փետրվար 29,2012 12:06

Սա ուսանելի դաս է հայ ժողովրդի և այսպես ասած` համահայկական ոգևորության գեներատոր հանդիսացող իշխանության համար, որն իր երիտթևերին ուղղորդում էր դեպի Ֆրանսիայի հանդեպ խելահեղ սիրո նոր պոռթկումներ: Մինչդեռ Ֆրանսիան իսկական քաղաքական դաս տվեց Հայաստանի իշխանությանը, այդ խելահեղ հասարակությանը, դաս տվեց, բացատրելով, որ իրականում համաշխարհային քաղաքականությունը սիրո և ատելության կծիկ չէ, այլ մտքի արգասիք, որ պետք է ոչ թե արբենալ այդ քաղաքականության մեջ տեղի ունեցածով կամ սգի մատնվել անհաջողություններով, այլ պարզապես պետք է փորձել հասկանալ այդ քաղաքականությունը, հատկապես եթե այն ուղղակիորեն առնչվում է քեզ, քո խնդիրներին: Ֆրանսիան լուծեց իր խնդիրները Թուրքիայի հետ, Թուրքիային պարտադրեց ախարհաքաղաքական իր խաղը, նաև մեր միջոցով, նաև մեր հարցերի միջոցով, ու այստեղ ամենևին էլ կարիք չկա հուզական դրսևորումների:

Պետք էր հենց սկզբից հասկանալ, որ գործ ունենք քաղաքականության, ոչ թե սիրուն աչքերի մրցույթի հետ, որտեղ Ֆրանսիան ժյուրին էր, և մենք հաղթել ենք թուրքերին: Պետք էր հենց սկզբից հասկանալ այդ ամենն ու ընդամենը փորձել ստեղծված իրավիճակում քաղել քաղաքական դիվիդենտներ` լիներ դա Ֆրանսիայից, Թուրքիայից, թե որևէ այլ ուղղությունից: Մինչդեռ մենք ծաղիկներ էինք քաղում ընդամենն ու դուրս գալիս փողոց աղմկելու, այն դեպքում, երբ բոլորը զբաղված էին քաղաքականությամբ: Գոնե հիմա զբաղվենք քաղաքականությունից դասեր քաղելով:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հարգելի հայրենակիցներ,Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր անդամները միաձայն փաստեցին,որ 1915 թ.թուրքերի կողմից իրականացվել է ցեղասպանւթյուն և եթե չընդունվեց այն քրեականացնելու օրենքը,դա չի նշանակում ,որ մենք պարտվեցինք կամ թուրքերը հաղթեցին:Մեզ համար կարևոր էր,որ ֆրանսիական ճանաչել է ցեղասպանության փաստը,մնացածը Ֆրանսիայի ներքին գործն է պատժել այն ժխտողներին թե ոչ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829