Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքը կունենա նոր ճանապարհներ

Մարտ 03,2012 18:46

Երթևեկության կանոնակարգման և բեռնաթափման նպատակով մայրաքաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական նոր լայնածավալ աշխատանքներ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները կապող նոր 2.5 կմ երկարությամբ եւ 14 մ լայնությամբ երկշերտ ավտոճանապարհի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա միանալ նաև Ալմաստ գործարանի հարակից կամուրջի տրասպորտային հանգույցին: Շինաշխատանքների երկրորդ փուլով նախատեսված է ևս մեկ նոր ճանապարհ դեպի բուսաբանական այգի, որով կմիանան Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանները:

Երևանի գլխավոր հատակագծով ևս մեկ նոր ճանապարհաշինական նախագիծ  կիրականացվի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապելու նպատակով: Անընդհատ երթեւեկությամբ 2,2 կմ երկարությամբ 4 շերտանի նոր ճանապարհի ընդհանուր հողային պաստառի լայնությունը կլինի 35.5 մետր:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում նախատեսված են նաև ասֆալտապատման եւ  որոշ ճանապարհների լայնացման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031