Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Սամվել Հարությունյանը Ժիրայր Սէֆիլյանի «մարդն է»

Մարտ 07,2012 10:54

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ համամասնական ընտրացուցակի կազմման ընթացքում 13 կուսակցությունների կողմից եղել են առաջարկներ, որոնք, սակայն, հետո մերժվել է։ Տիկին Սարգսյանի խոսքերով՝ իրենք առաջարկել են ցուցակի առաջատար տասնյակը կազմել 5 կուսակցական, 5 անկուսակցական սկզբունքով։ «Կարծում եմ, որ դա ճիշտ տարբերակը կլիներ, եւ ուրախ կլինեի, եթե այդ տարբերակի շուրջ կարողանայինք հասնել կոնսենսուսի։ Կարող եմ ասել նաեւ հետեւյալը՝ եթե 6/4 տարբերակով կոնսենսուսի հնարավորություն լիներ, մենք չէինք պնդի 5/5 տարբերակը»,- ասաց նա։ ՍԴՀԿ ատենապետը կարծում է, որ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության քայլը որեւէ ազդեցություն չի ունենա Հայ ազգային կոնգրեսի վարկանիշի վրա։ «Չմոռանանք, որ նա Ժիրայր Սէֆիլյանի «մարդն է», եւ մարդկուսակցությունները կամ մարդնախաձեռնությունները նման քայլերով իրենք իրենց են վնասում»,- նշեց նա։

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքերով՝ «դա Սամվել Հարությունյանի որոշումն է, եւ այն չի կարող որեւէ էական ազդեցություն ունենալ մեր գործի վրա»:

Արման ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031